ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Արմեն Հակոբյան․ Եթե պահի ազդեցության տակ որևէ մեկը տրվել է նշածս սադրանքներին, ուշ չէ՝ պաղելու և խնդրին ավելի սթափ հայացքով նայելու համար

Արմեն Հակոբյան․ Եթե պահի ազդեցության տակ որևէ մեկը տրվել է նշածս սադրանքներին, ուշ չէ՝ պաղելու և խնդրին ավելի սթափ հայացքով նայելու համար
29.09.2020 | 12:03
Որոշ շրջանակների կողմից, բավականին հետևողականորեն թիրախավորվում են դրսի լրատվամիջոցների հետ համագործակցող, ըստ որում երկար տարիներ համագործակցող մեր թղթակիցները՝ նրանց դեմ վարկաբեկիչ բնույթի ու ստահոդ «պիտակումներ» տարածելու միջոցով:
Կա տպավորույթուն, որ այդ թիրախավորումը համակարգված է: Անկախ այն բանից, թե ով ինչ վայրկենական հույզերի ազդեցությամբ է տրվում այդ սադրանքներին, այդ թիրախավորված «աշխատանքի» նպատակը ակնհայտ է. լռեցնել նշված թղթակիցներին, ինչը տվյալ իրավիճակում նշանակում է՝ փակել, կտրել նաև այն բարակ «առվակները» որոնցով մեզ համար կարևոր տեղեկությունները ամեն պարագայում փոխանցվում են արտերկրի լսարանին՝ կոնկրետ տվյալ օտարերկրյա ԶԼՄ-ների միջոցով, ըստ որում, անկախ այն բանից, թե ինչպիսի կողմնորոշում ունեն կոնկրետ այդ լրատվամիջոցները: Այսօր ու այս նեղ վիճակում թիրախավորել ու հարվածի տակ դնել մեր այդ թղթակիցներին, նշանակում է՝ գործել թշնամու կողմից, նշանակում է անել հնարավորը՝ կոնկրետ տվյալ դեպքերում դաշտը միայն թուրքերին թողնելու համար:
Պետք է գիտակցել, նաև, որ օտարերկրյա ԶԼՄ-ների դեպքում նրանք հաղորդում են «երկու կողմերի» տեղեկությունները, այնպես, որ իրենց դեպքում նորմալ է, երբ պատերազմի վերաբերյալ հրապարակման տակ (կամ մեջ) հիշատակվում են և Հայաստանի թղթակիցը, և ադրբեջանական, դրանից ոչինչ չի հետևում, մանավանդ՝ դա Հայաստանի թղթակցի հասցեին ավել-պակաս խոսելու, թիկունքից խփելու առիթ ու պատճառ չէ: Եվ նման պարզ բաները վաղուց պետք է որ բոլորին ընկալելի լինեին:
Կրկնում եմ՝ հարվածի տակ դնելով այդ մարդկանց, ընդամենը մենք մեզ զրկում ենք մեզ համար կարևոր տեղեկությունները հաղորդելու լրացուցիչ, թեկուզ՝ փոքր հնարավորությունից:
Եթե պահի ազդեցության տակ որևէ մեկը տրվել է նշածս սադրանքներին, ուշ չէ՝ պաղելու և խնդրին ավելի սթափ հայացքով նայելու համար: Իսկ այն առանձին սուբյեկտներով, որոնք հատուկ հրահրում են նման «գործողություններ», կարծում եմ, պետք է զբաղվեն համապատասխան պետական կառույցները՝ ելնելով հայտարարված Ռազմական դրության հրամայականից ու տրամաբանությունից:
Դիտվել է՝ 2120

Մեկնաբանություններ